«Ռեալը» վերսկսել է բանակցությունները թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, կողմերը մտադիր են երկարաձգել համագործակցության պայմանագրի ժամկետը: Նշվում է, որ իսպանացին ցանկանում է «Ռեալում» մնալ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Այդ ժամանակ նա կլինի 38 տարեկան: Ակումբում չեն բացառում իրադարձությունների նման զարգացումը՝ հաշվի առնելով Ռամոսի ֆանտաստիկ ֆիզիկական վիճակը:
Կա տարբերակ, ըստ որի, պայմանագիրը թարմացվի յուրաքանչյուր տարի:
«Արքայական» թիմում 30 տարին լրացած ֆուտբոլիստների պայմանագրի ժամկետը սովորաբար երկարաձգում են 1 տարով, սակայն Ռամոսի դեպքը բացառություն է:
Հիշեցնենք, որ «Ինտերի» դեմ խաղում 34-ամյա խաղացողն իր 100-րդ գնդակը խփեց մադրիդցիների կազմում:
Fanat, Realmadrid.am