«Ռեալի» նախկին նախագահ Ռոման Կալդերոնը Calciomercato-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Զինեդին Զիդանի մասին:
««Ռեալի» համար հաղթանակը պարտադիր պայման է: Հակառակ դեպքում հարցեր են ուղղվում մարզչին: Այնուամենայնիվ, Զիդանը հարգանք և վստահություն է վայելում: Կարծում եմ՝ նա պետք է շարունակի իր աշխատանքը»,- եզրափակել է Կալդերոնը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Շախտյորից» կրած պարտությունից հետո նշվում էր, որ ֆրանսիացի մասնագետը կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից, եթե չկարողանա դրական արդյունքի հասնել «Բարսելոնայի» և «Բորուսիա Մ-ի» դեմ խաղերում:
Ներկայում «արքայական» զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
Fanat, Realmadrid.am