Երեկ Ռոդրիգո Գոեսը Մադրիդի «Ռեալի» կազմում հերթական գոլը խփեց և դարձավ 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, ով ՉԼ-ում դարձել է 5 գոլի հեղինակ։
19-ամյա ֆուտբոլիստը «Ինտերի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով դարձավ հաղթական գոլի հեղինակ և շատ կարևոր երեք միավոր բերեց իր թիմին։
Կարծես թե բրազիլացին յուրահատուկ հարաբերություններ ունի եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի հետ։ Նա մրցաշարին մասնակցում է 2019/20 մրցաշրջանից և հասցրել է այդ տարիքում դառնալ 5 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am