Մադրիդի «Ռեալի» ավագ Նաչոն թիմում չունի այն կարգավիճակը, որը կցանկանար ունենար, հայտնում է Relevօ-ն:
Նա «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի խաղում (2-2) առաջինը փոխարինվեց, չնայած որ լավ հանդիպում էր անցկացնում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հենց այս պատճառով նրա ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հարաբերություններն ավելի են լարվել:
Սա այն պատճառներից է, որի համար իսպանացին որոշել է հեռանալ «Արքայական ակումբից»:
Fanat, Realmadrid.am