• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ասենսիոն մտադիր է շարք վերադառնալ մինչ «Ատլետիկի» դեմ հանդիպումը

Հոդվածներ

Ասենսիոն մտադիր է շարք վերադառնալ մինչ «Ատլետիկի» դեմ հանդիպումը
28.01.2022
5068 0

Երեկ «Ռեալի» ֆուտբոլիստները վերադարձան մարզումներին, որը լավ նորությամբ սկսվեց «Սերուցքայինների» համար։ Մարկո Ասենսիոն մարզվել է խոտածածկի վրա։ Այսպիսով նա կարող է շարք վերադառնալ մինչ «Ատլետիկի» դեմ հանդիպումը։ 

Սա իհարկե շատ լավ նորություն է Կարլո Անչելոտիի համար, քանի որ իտալացի մասնագետը լուրջ խնդիրներ ունի հարձակման գծի ֆուտբոլիստների հետ կապված։ 

Բենզեմայի մասնակցությունը հանդիպմանը շարունակում է հարցականի տակ մնալ։ Ռոդրիգոն և Վինիսիուսը գտնվում են հավաքականի տրամադրության տակ և չեն հասցնի վերադառնալ մինչ այդ հանդիպումը։ Բեյլը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել օգոստոսին։ Ազարը լավագույն մարզավիճակում չէ, իսկ Մարիանոն վնասվածք ունի։ 

Ասենսիոն մկանային վնասվածքի պատճոռվ ստիպված եղավ բաց թողնել թիմի վերջին երեք հանդիպումները՝ այդ թվում նաև Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչը։ 

Վալյեխոյի հետ միասին Ասենսիոն երեկ մարզվել է խոտածածկի վրա, իսկ Բենզեման, Մոդրիչը, Մենդին, Կարվախալը, Կուրտուան և Մարիանոն մարզվել են մարզասրահում։  

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված