Հոդվածներ

Կրոսը հաստատել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»
28.01.2022
2162 0

Marca-ի հետ զրույցի ընթացքում Թոնի Կրոսը խոսել է իր կարիերայի մասին։

«Ես և իմ ընտանիքը երջանիկ ենք Մադրիդում։ Իմ և թիմի ցանկությունը համընկնում է իրար՝ այն է կարիերաս ավարտել «Ռեալում». նշել է գերմանացի ֆուտբոլիստը։ 

«Արքայական» ակումբի կազմում Կրոսը մասնակցել է 344 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 83 գոլային փոխանցման հեղինակ։

32-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալին» է միացել 2014 թվականին 25 մլն եվրոյի դիմաց։ 8 տարի անց Կրոսը շարունակում է մնալ «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը և մշտական տեղ ունի թիմի հիմնական կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված