• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Միլիտաոն կարող է վաղաժամ վերադառնալ Մադրիդ ու մասնակցել «Ատլետիկի» դեմ խաղին

Հոդվածներ

Միլիտաոն կարող է վաղաժամ վերադառնալ Մադրիդ ու մասնակցել «Ատլետիկի» դեմ խաղին
28.01.2022
2380 0

Marca-ի փոխանցմամբ, Էդեր Միլիտաոն հնարավոր է կարողանա մասնակցել «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ կայանալիք գավաթային հանդիպմանը։ 

Էդերը հրավիրվել էր Բրազիլիայի ազգային հավաքական, սակայն Էկվադորի դեմ խաղում ստացել է դեղին քարտ ու որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել հավաքականի առաջիկա հանդիպմանը։ 

Սակայն ֆուտբոլիստը դեռևս Մադրիդ վերադառնալու թույլատվություն չի ստացել։ 

«Ատլետիկի» դեմ խաղին չեն կարողանա մասնակցել Խեսուս Վալյեխոն, Մարսելոն, Կազեմիրոն, Ֆեդե Վալվերդեն, Վինիսիուսը, Ռոդրիգոն և Մարիանոն։

Խաղաը կայանալու է փետրվարի 3-ին։

Los Merengues, Realmadrid.am