Ֆրանսիայի հավաքականի լեգենդ Բիքսանտ Լիզարազյուն քննադատել է ազգային թիմի ներկայիս ավագ Կիլիան Մբապեին, որն ամռանը դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ:
«Հնարավոր է՝ Մբապեն այնքան էլ հանգիստ չէ, որքան սովորաբար է լինում: Նա այլևս նույնքան պայթյունավտանգ ու խիզախ չէ: Կիլիանը ռմբարկու է, սակայն նախկինի պես վախեցնող չէ»,- Լիզարազյուին մեջբերում է RMC Spor-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ազգերի լիգայում Ֆրանսիան կմրցի Բելգիայի հետ:
Fanat, Realmadrid.am