Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն իր կարծիքն է ասել ՉԼ-ի ներկայիս խաղարկության հաղթողի գլխավոր հավակնորդների վերաբերյալ:
«Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող կդառնա կամ «Մանչեսթեր Սիթին», կամ ՊՍԺ-ն, կամ «Ռեալը»,- նորվեգացու խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Սերուցքայինները» մրցելու են հենց փարիզյան ակումբի հետ:
ՊՍԺ - «Ռեալ» առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին: Պատասխան խաղը տեղի է ունենալու մարտի 9-ին՝ նույն ժամին:
Fanat, Realmadrid.am