Երեկ «Ռեալը» ՉԼ-ի խմբային փուլի շրջանակում 4։2 հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ։ Իտալական ակումբի կազմում խաղին մասնակցում էր նաև Խվիչա Կվարացխելիան, որի հայրը հանդիպումից հետո խոսել է նրա՝ «Արքայական» ակումբի կազմում հանդես գալու երազանքի մասին։
«Խվիչան միշտ երազել և հիմա էլ երազում է հանդես գալ «Ռեալի» կազմում։ Ես դրանում վստահ եմ։ Նրա համար այս հանդիպումը առանձնահատուկ էր։ Մեր ընտանիքում բոլորը, բացի ինձանից, երկրպագում են «Ռեալին». նշել է Բադրի Կվարացխելիան։
Los Merengues, Realmadrid.am