Հոդվածներ

Դավիդ Ալաբայի հրաժեշտի խոսքը
24.05.2026
97 0

Լա լիգայի 38–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» հետ և հաղթեց 4։2 հաշվով։

Թիմի պաշտպամ Դավիդ Ալաբան վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց «Սերուցքայինների» մարզաշապիկով։

Խաղի ավարտից հետո ավստրիացին հրաժեշտի խոսք ասեց․

«Ես նույնպես հեռանում եմ, բայց ուզում եմ, որ դուք մեծարեք Դանի Կարվախալին։

Երկար խոսք չունեմ, չեմ պատրաստվել և մի փոքր ամաչում եմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս տարիների համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար։

Վնասվածքս բարդ էր, և խաղացի ավելի քիչ, քան հույս ունեի, բայց դուք իմ կողքին էիք։

Շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար։ Դուք և այս ակումբը հավերժ կմնաք իմ սրտում։ Hala Madrid!»։

Հիշեցնենք, որ Դավիդ Ալաբան «Ռեալում» հանդես է գալիս 2021 թվականից և նվաճել է հետևյալ տիտղոսները․

2 անգամ Չեմպիոնների լիգա

2 անգամ Իսպանիայի չեմպիոնություն

1 անգամ Իսպանիայի գավաթ

2 անգամ Իսպանիայի Սուպերգավաթ

2 անգամ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ

2 անգամ Աշխարհի ակումբային առաջնություն 

Fanat, Realmadrid.am