Հոդվածներ

Կոնտեն խոսել է «Ռեալի» ու Զիդանի մասին
02.11.2020
2105 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Ռեալ» - «Ինտեր» հանդիպման նախաշեմին հյուրերի գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն խոսել է մրցակցի ու Զինեդին Զիդանի մասին:

«Սա խմբային փուլի խաղ է, սակայն երկու թիմերի համար էլ շատ կարևոր նշանակություն ունի: Հանդիպելու ենք մի թիմի, որը վերջին տարիներին ապացուցել է իր  գերակայությունը եվրոպական ֆուտբոլում: «Ռեալին» վերաբերվում ենք ամենայն հարգանքով, սակայն մտադիր ենք ցույց տալ մեր ուժեղ կողմերը: 

Զինեդին Զիդանը բացառիկ անհատականություն է: Որպես ֆուտբոլիստ՝ Զիզուն աշխատում էր անդադար ու միշտ օրինակ էր ծառայում՝ չնայած ի ծնե տրված տաղանդին: Նա հիանալի մարդ է ու միշտ արժանանալու է մեծ սիրո»,- իտալացի մասնագետի խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ռեալ» - «Ինտեր» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am 



Ամենակարդացված