Դավիդ Ալաբան ծնկի ծանր վնասվածքից հետո վերադարձել է թիմային մարզումներին։
Պաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել 2023 թվականի դեկտեմբերի 17-ից ի վեր, երբ ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացավ։ Ավստրիացին երկու անգամ վիրահատության է ենթարկվել։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, Ալաբան արդեն իսկ վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ։
«Ռեալն» իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունվարի 9-ին։ Մադրիդյան ակումբը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում ուժերն է չափելու «Մալյորկայի» հետ։
Los Merengues, Realmadrid.am