«Ինտերի» դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է պաշտպանության վիճակի մասին։
«Ճիշտ է, առանց Ռամոսի ՉԼ-ում մենք այնքան էլ հաջող հանդես չենք գալիս։ Բայց այդ դեպքում պատասխանատվությունը ընկնում է բոլորի վրա։ Ես խաղընկերոջս ավելի լավն եմ դարձնում, և հակառակը։ Միայնակ երբեք չես կարող պաշտպանվել։
Շատ լավ եմ ճանաչում Լուկակուին։ Մի քանի անգամ խաղացել եմ նրա դեմ, իսկ «Ինտերի» մասին կարող եմ միայն դրական խոսքեր ասել։ Նրանք լավ թիմ ունեն և սոլիդ խաղ են ցուցադրում։ Մենք պատրաստ ենք մրցել ուժեղ մրցակիցների դեմ». ասել է Վարանը։
Los Merengues, Realmadrid.am