ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի վերջին տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ հյուրընկալելու է «Ինտերին»։ Այդ հանդիպումը սպասարկելու է Ֆելիքս Բրիխի գլխավորած մրցավարական անձնակազմը։
Անչելոտիի թիմը երկու միավորի առավելություն ունի միլանյան ակումբի նկատմամբ, ինչը նշանակում է, որ «Ինտերին» միայն հաղթանակ է անհրաժեշտ խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար։
Բրիխին եզրերում կօգնեն Մարկ Բորշը և Շտեֆան Լուպը։
Մինչ այս Բրիխը 11 անգամ է սպասարկել «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումներ։ Դրանց թվում է նաև «Յուվենթուսի» դեմ ՉԼ-ի եզրափակիչը, որի արդյունքում «Սերուցքայինները» նվաճեցին Դուոդեսիման։
Los Merengues, Realmadrid.am