Հոդվածներ

Վինիսիուսը վերադարձել է
06.01.2022
6697 0

«Ռեալը» սկսել է պատրաստվել շաբաթ օրը կայանալիք «Վալենսիայի» դեմ խաղին։ Այդ հանդիպման ժամանակ Կառլո Անչելոտին կարող է հույսեր կապել կարանտինից վերադարձած Վինիսիուս Ժունիորի հետ։

Վինիսիուսը թիմակիցների հետ մարզվել է Վալդեբեբասում։ Ֆուտբոլիստները, որոնք խաղացել են «Ալկոյանոյի» դեմ՝ հիմնականում վերականգնվել են, իսկ մյուսները՝ ներառյալ Բենզեման, Մոդրիչը, Կուրտուան ու Մենդին՝ ֆիզիկական վարժություններ են կատարել, գնդակի տիրում ու պրեսինգ։ Մարզումը վերջացել է փոքր գնդակով կազմակերպված խաղով։

Դանի Կարվախալն ու Գարեթ Բելը չեն մարզվում ընդհանուր խմբի կազմում։ Կարվախալը մարզվել է մարզասրահում և պատրաստ կլինի հունվարի 12-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղին, երբ կկայանա Իսպանիայի սուպերգավաթը։ Բեյլը միայնակ մարզվել է խոտածածկին։


Ամենակարդացված