Հոդվածներ

Անչելոտին զգուշացնում է Կուրտուային
06.01.2022
4933 0

Անդրեյ Լունինը «Ալկոյանոյի» դեմ խաղում իր երկրորդ պաշտոնական հանդիպմանը մասնակցեց «Ռեալի» կազմում։

Ուկրաինացին լավ խաղաց՝ կատարելով մի շարք սեյվեր։ Այնուամենայնիվ, նրա փոխանցումները անհանգստություն են պատճառում, քանի որ մի քանի անգամ գնդակն ուղարկեց տրիբունաներ կամ «Ալկոյանոյի» ֆուտբոլիստներին։

«Լունինը շատ լավ հանդես եկավ։ Դարպասը ապահով ձեռքերում էր, չնայած ոտքով փոխանցման ժամանակ մի քանի սխալներ եղան։ Բայց ես նախընտրում եմ այն դարպասապահներին, որոնք սեյվեր են կատարում։

Նա կարող է աշխատել այդ ուղղությամբ և փոխանցումներն ավելի լավը կդառնան ավելի շատ անցկացրած խաղերի հաշվին։ Բայց երաշխավորված չէ, որ նա կմասնակցի գավաթային բոլոր խաղերին, ինչպես նաև երաշխավորված չէ, որ Կուրտուան կմասնակցի Լա լիգայի բոլոր խաղերին»,- ասել է Անչելոտին։


Ամենակարդացված