Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Վինիսիուս Ժունիորը, Ռոդրիգոն, Օրելյեն Չուամենին ու Արդա Գյուլերնը հետևում են Կրիշտիանու Ռոնալդուի օրինակին:
AS-ի հաղորդմամբ՝ նրանք կիրառում են «Արքայական ակումբի» լեգենդի հանգստի, սննդի ու ֆիզիկական տոնուսը վերականգնելու մեթոդաբանությունը:
Դա հատկապես արդյունավետ է արձակուրդի ժամանակ:
Ներկայումս 39-ամյա Ռոնալդուն պաշտպանում է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» գույները:
Fanat, Realmadrid.am