• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ալկոյանոյի» ավագ. «Կարծում եմ՝ կարող ենք «Ռեալին» դուրս թողնել նաև այս անգամ»

Հոդվածներ

«Ալկոյանոյի» ավագ. «Կարծում եմ՝ կարող ենք «Ռեալին» դուրս թողնել նաև այս անգամ»
04.01.2022
2669 0

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում «Ռեալը» մրցակցի հարկի տակ խաղալու է «Ալկոյանոյի» հետ:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Զիդանի սաները «Ալկոյանոյին» պարտվել էին 1:2 հաշվով ու դուրս մնացել գավաթի խաղարկությունից:

Առաջիկա խաղի մասին խոսել է մրցակից թիմի ավագը՝ Խոսե Նոել Սերդա Ֆլորես.

«Խաղալու ենք 11-ն ընդդեմ 11-ի: Մրցակիցը դաս է քաղել նախորդ հանդիպումից ու հիանալի գիտի մեր թիմին: Մի անգամ դուրս ենք թողել «Ռեալին», կարծում եմ՝ կարող ենք դա անել նաև երկրորդ անգամ»,- եզրափակել է Խոսե Նոել Սերդա Ֆլորեսը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված