Մադրիդի «Ռեալը» շարունակում է ջանքեր գործադրել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Կիլիան Մբապեի տեղափոխությունը իրականացնելու համար։ «Արքայական» ակումբում գիտակցում են, որ այդ գործարքը ի կատար ածելը բարդ է լինելու, սակայն հուսով են, որ ֆուտբոլիստը կստիպի «ՊՍԺ»-ի ղեկավարությանը գնալ բանակցությունների։ Անձամբ ֆրանսիացին ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «ՊՍԺ»-ից և չսպասել ևս մեկ տարի։
Չնայած այդ ամենին, Ֆրանսիայում պնդում են, որ «ՊՍԺ»-ն չի պատրաստվում որևէ ակումբի հետ բանակցություններ վարել Մբապեի տրանսֆերի շուրջ։ Ավելին, ակումբում հույս ունեն երկարաձգել ֆուտբոլիստի հետ գործող պայմանագրի ժամկետը։
Եթե ի վերջո ֆրանսիական ակումբը որոշի գնալ բանակցությունների, «Ռեալը» պատրաստ կլինի այդ տրանսֆերի համար 150 մլն եվրո վճարել։
Los Merengues, Realmadrid.am