Հոդվածներ

Կուրտուա. «Խետաֆեից» կրած պարտությունը ահազանգ էր մեզ համար»
03.01.2022
2333 0

Տիբո Կուրտուան «Խետաֆեից» կրած պարտությունից հետո կիսվել է իր տպավորություններով։ 

«Խետաֆեի» դեմ  արտագնա հանդիպումները միշտ էլ բարդ են։ Այս ակումբը վերջին հանդիպումներում շատ քիչ է գոլեր բաց թողել։ Մենք գիտեինք, որ պետք է համբերատարություն ցուցաբերենք։ Արագ գոլ բաց թողնելով, մենք հնարավորություն տվեցինք նրանց ավելի վստահ գործել։ Մենք պահեր ստեղծեցինք, սակայն դա բավարար չէր։ 

Այժմ պետք է առաջ շարժվել։ Հուսով եմ, որ առաջիկա երկու խաղերում կկարողանանք հաղթանակի հասնել։ 

Բոլոր այն խաղերում, որտեղ մենք միավորներ ենք կորցրել, մրցակիցները շատ խորը պաշտպանություն են կազմել։ Բացառություն է միայն «Էսպանյոլը»։ Նրանք արժանիորեն հաղթեցին։ Պետք է դասեր քաղենք մեր սխալներից ու առաջ շարժվենք։ 

Հաղթելը հեշտ չէ։ Սա ահազանգ էր մեզ համար, որ պետք է կրկին հաղթանակներ տանենք։ Գիտենք, որ հունվարին հնարավոր չէ հաղթել առաջնությունը։ Պետք է շարունակենք աշխատել, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքին». նշել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am