Այսօր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը տոնում է իր ծննդյան 24 ամյակը։ Սերբ ֆուտբոլիստը իր երրորդ մրցաշրջանն է անցկացնում «Արքայական» ակումբի կազմում։ «Ռեալում» իր նորամուտը Յովիչը նշել է 2019/20 մրցաշրջանի մեկնարկային տուրի «Սելտայի» դեմ խաղում։ Մինչ այս նա «Սերուցքայինների» կազմում մասնակցել է 38 հանդիպման։
«Ռեալի» կազմում նա հասցրել է նվաճել Լա Լիգայի մեկ գավաթ և Իսպանիայի մեկ սուպերգավաթ։ Ներկա պահին Յովիչը համարվում է նաև Սերբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։
Los Merengues, Realmadrid.am