8-րդ անըդնմեջ հաղթանակը տոնելուց հետո Կարլո Անչելոտին ներկայացավ «Ռեալե Արենայի» մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:
«Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպման մասին.
«Թվաց, թե հեշտ հաղթանակ տոնեցինք. «Ռեալ Սոսյեդադը» բարձրակարգ թիմ է, և այդ փաստն ավելի արժեքավոր է դարձնում թիմի նվաճումը: Չեմ ցանկանում, որ այս պահին մտածենք Իսպանիայի առաջնությունում հաղթելու մասին: Պետք է մտածենք գալիք խաղի մասին ու պատրաստվենք»:
Բենզեմայի մասին.
«Կարիմը խնդիր ուներ, որն անհարմարություն էր պատճառում իրեն: Փոխարինեցինք, որպեսզի խուսափենք հնարավոր վատ զարգացումից: Հույս ունեմ՝ նա պատրաստ կլինի երեքշաբթի օրը կայանալիք խաղին, սակայն, եթե հետազոտությունն այլ բան ասի, կսպասենք մինչև կիրակի»:
Յովիչի մասին.
«Իմ համար Յովիչը բավականին լավ հարձակվող է, ինչպես նաև՝ Մարիանոն: Նրա և Բենզեմայի խաղաոճերը տարբեր են. Լուկային չես կարող օգտագոծել գնդակ պահելու տեսանկյունից, սակայն նա շատ ուժեղ է ֆիզիկապես ու հիանալի է օգտագործում իր մարմինը. դա հատկանպես երևաց առաջին գոլի ժամանակ: Ցանկանում եմ շնորհավորել, որ քիչ խաղալով՝ կարողացավ օգտագործել իր շանսը»:
Ալաբան ու Միլիտաոն.
«Նրանք երկուսն էլ օժտված են անհատական որակներով և երկուսն էլ յուրահատուկ են: Միլիտաոն շատ ուժեղ է ֆիզիկապես և անհավանական է գործում օդային պայքարում: Ալաբան նույնպես հիանալի է, և հաշվի առնելով, որ նրանց հետևում փայլուն դարպասապահ է՝ կարելի է շատ չանհանգստանալ պաշտպանության մասին»:
«Ատլետիկոյի» դեմ դերբիի մասին.
«Վստահ ենք մոտենում այդ խաղին, հասկանալով, որ մադրիդյան դերբին միշտ էլ յուրահատուկ է: Դա բարդ ու դժվարին խաղ է լինելու, տեսնենք՝ ինչ կստացվի»:
Fanat, Realmadrid.am