«Բորուսիա Մ.»-ի հետ խաղում Էդեն Ազարը խաղադաշտ վերադարձավ վնասվածք ստանալուց 81 օր անց։ Երկրորդ խաղակեսում նա փոխարինեց Վինիսիուսին։
Խաղից հետո բելգիացին խոսել է իր տպավորությունների մասին։
«Թվում է, թե այս խաղում մենք երեք միավոր վաստակեցինք, սակայն դա այդպես չէ։ Մենք հիանալի բնավորություն ցուցադրեցինք։ Պարտվում էինք 2-0 հաշվով, և վերջին 5 րոպեների ընթացքում կարողացանք ոչ ոքի կորզել։ Կարծում եմ՝ կարող էինք ևս մեկ գնդակ խփել։ Ես մեկ հնարավորություն ունեցա, բայց ցավոք չկարողացա այն օգտագործել։ Սա նման էր հաղթանակի». ասել է Ազարը։
Իհարկե, արդյունքը հաղթանակից հեռու էր, բայց «Սերուցքայինների» համար անչափ կարևոր էր, որ բելգիացին խաղադաշտ վերադարձավ և վատ հանդիպում չանցկացրեց։
Los Merengues, Realmadrid.am