Հոդվածներ

Մարսելո. «Ռեալի» առաջին ավագն ու միայն 5-րդ եզրային պաշտպանը
01.12.2021
2649 0

Ռամոսի՝ ՊՍԺ հեռանալուց հետո 33-ամյա Մարսելոն դարձավ «սերուցքայինների» ավագը, սակայն դա չփոխեց նրա կարգավիճակը թիմում ու այն անկումը, որը սկսվեց 2018/19 մրցաշրջանից հետո, երբ նա կորցրեց անձեռնմխելի ֆուտբոլիստի կարգավիճակը։

21/22 մրցաշրջանի մեկնարկայից արդեն մի քանի ամիս է անցել, իսկ մադրիդցիների մարզչական շտաբը ձախ պաշտպանի դիրքում նրան դիտարկում է միայն որպես 5-րդ տարբերակ։ Մարսելոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 խաղի (140 րոպե), և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Այդ դիրքում նրանից շատ Անչելոտին օգտագործել է Նաչոյին (270 րոպե), Ալաբային (270 րոպե), Գուտիերեսին (327 րոպե), ու Մենդիին (672 րոպե):

Այո խաղաժամանակի վրա ազդեցություն են ունեցել նաև վնասվածքները, որի պատճառով նա զգալիորեն բաց է թողել, բայց անգամ առողջանալուց հետո նա չի վայելում Անչելոտիի վստահությունը, որը միայն մեկ անգամ է ավագին հայտավորել մեկնարկային կազմում՝ Լա լիգայի 12-րդ տուրում կայացած «Էլչեի» դեմ խաղում։ Մենդին 8 անգամ է մեկնարկային կազմում եղել, Գուտյերեսը՝ 4, Ալաբան և Նաչոն՝ 3-ական։

17/18 մրցաշրջանից հետո Մարսելոն սկսել է ավելի ու ավելի քիչ խաղալ։ 18/19 մրցաշրջանում նա մասնակցել է 59 տոկոս հանդիպումների, 19/20 մրցաշրջանում՝ 45 տոկոս, իսկ 20/21 մրցաշրջանում՝ 36 տոկոս։ Ընթացիկ մրցաշրջանում դա 26 տոկոս է կազմում։

Բայց այս թվերը ոչ մի կերպ չեն ազդում Մարսելոյի թողած ժառանգության վրա, որը 2022 թվականին ազատ գործակալի կարգավիճակով կլքի «Ռեալը»։ Նա իսկական լեգենդ է ու «Ռեալի» պատմության ամենաուժեղ ձախ պաշտպաններից մեկն ու «արքայական» ակումբի ղեկավարությունը նրան պատշաճ կերպով հրաժեշտ կտա։