Հոդվածներ

Եկել է փոփոխությունների ժամանակը
08.05.2021
4024 0

Մի քանի շաբաթ առաջ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անձամբ հայտարարեց, որ գալիք ամռանը ակումբը փոփոխությունների կարիք է ունենալու։ 

«Ռեալի» վերականգնումը կմեկնարկի անմիջապես մրցաշրջանի ավարտից հետո՝ անկախ այն բանից կհաջողցի «Սերուցքայիններին» հաղթել Լա Լիգայում, թե՝ ոչ։ 

Մարզիչը. 

Առաջին քննարկման թեման կլինի մարզչի ընտրությունը։ «Ռեալում» արդեն սկսել են դիտարկել Զիդանին փոխարինելու տարբերակներ, եթե վերջինս որոշի մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից։ 

Հիմնական թեկնածում Ռաուլ Գոնսալեսն է, ով ներկա պահին գլխավորում է «Կաստիլիան»։ Միևնույն ժամանակ «Ռեալը» դիտարկում է նաև Յոահիմ Լյովի և Մասիմիլյանո Ալեգրիի հնարավոր նշանակման տարբերակները։ 

«Սերուցքայինները» գիտեն, որ այս կազմը գնալով ավելի ուժեղ է դառնալու, քանի որ ընթացիկ մրցաշրջանում ակումբի ելույթների վրա մեծապես ազդեցին վնասվածքները։ Շատ փորձագետներ կարծում են, որ դա սխալ աշխատանքի արդյունք էր։ 

«Ռեալի» ֆուտբոլիստները, ովքեր վարձակալության հիմունքներով հանդես են գալիս այլ ակումբներում։ 

Գարեթ Բեյլ, Լուկա Յովիչ, Բրահիմ Դիաս, Դանի Սեբալյոս, Մարտին Էդեգոր, Տակե Կուբո և Ռեյներ Ժեզուս։ Սրանք այն ֆուտբոլիստներն են, ովքեր ընթացիկ մրցաշրջանի տարբեր հատվածներում վարձակալության հիմունքներով տեղափոխվել են այլ ակումբներ։

Մրցաշրջանի ավարտից հետո այս ֆուտբոլիստները կվերադառնան Մադրիդ։ Սակայն այս ֆուտբոլիստներից միայն Էդեգորը կարող է հաջորդ մրցաշրջանում հանդես գալ «Ռեալի» կազմում, քանի որ մնացածը առայժմ չեն մտնում «Սերուցքայինների» պլաններում։ Նորվեգացու վերադարձնել մեծապես կախված է այն բանից՝ կհեռանա Զիդանը, թե՝ ոչ։ 

Ֆուտբոլիստներ, ովքեր ամենայն հավանականությամբ կհեռանան «Ռեալից»։

Լուկա Մոդրիչը արդեն երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ, սակայն ո՛չ Ռամոսը, ո՛չ Լուկաս Վասկեսը դեռևս համաձայնության չեն հասել ակումբի հետ։ 

Էդեն Ազարը, Իսկոն և Մարսելոն չեն մտնում թիմի առաջիկա պլաններում, սակայն այս ֆուտբոլիստներից բաժանվելը հեշտ չի լինելու, քանի որ նրանք բավական մեծ աշխատավարձ են ստանում «Ռեալում»։ 

Նոր ձեռքբերումներ։

Դավիդ Ալաբան կես ոտքով արդեն «Ռեալի» ֆուտբոլիստ է, սակայն գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը լինելու է Կիլիան Մբապեն։ Ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է տեղափոխվել Մադրիդ, իսկ «ՊՍԺ»-ն կարող է տալ իր համաձայնությունը, որպեսզի խուսափի հաջորդ տարի նրան ազատ գործակալի կարգավիճակով բաց թողնելուց։ 

Մյուս կողմից դիտարկվում է Էրլինգ Հալանդի տարբերակը, սակայն դա կախված է լինելու բացառապես Դորտմունդի «Բորուսիայից»։ Գերմանական ակումբը կարող է 150 մլն եվրո պահանջել նրա տրանսֆերի դիմաց, իսկ «Սերուցքայինները» ներկայիս ֆինանսական խնդիրներով դժվար թե կարողանան վճարել նման գումար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված