Հոդվածներ

Էդեն Ազարը մկանային վնասվածք է ստացել
30.11.2021
1559 0

Էդեն Ազարը կրկին խնդիրներ ունի առողջության հետ։ 

Goal.com-ի փոխանցմամբ, բելգիացին կրկին մկանային վնասվածք է ստացել։ Նշվում է, որ վնասվածքը այնքան էլ լուրջ չէ, և «Արքայական» ակումբը մեծ հավանականությամբ վնասվածքի վերաբերյալ հայտարարություն չի կատարի։ 

Նշվում է նաև, որ ակումբը Ազարի բացակայությունը բացատրում էր գաստրոէնտերիտով, սակայն դրա հետ մեկտեղ ֆուտբոլիստին անհանգստացնում է նաև մկանային վնասվածքը։ 

Բելգիացին բաց կթողնի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ հանդիպումը։ Ավելի վաղ նա բաց էր թողել նաև «Գրանադայի», «Շերիֆի» և «Սևիլիայի» դեմ հանդիպումները։ 

Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում միասին Ազարը «Ռեալի» կազմում խաղադաշտ է դուրս եկել 11 անգամ՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված