Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով ոսկե գնդակի խաղարկությունում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են և աջակցում են ինձ։ Ես ֆուտբոլ եմ խաղում ձեզ համար։ Շոուն շարունակվում է». նշել է Բենզեման։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը ներկա չէր գտնվել ոսկե գնդակի հանձնման արարողությանը։
Los Merengues, Realmadrid.am