• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա. «Աջևում մեզ սպասվում են 4 անչափ բարդ ու կարևոր հանդիպումներ»

Հոդվածներ

Կուրտուա. «Աջևում մեզ սպասվում են 4 անչափ բարդ ու կարևոր հանդիպումներ»
27.11.2021
2812 0

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է «Շերիֆի» նկատմամբ տարած հաղթանակն ու խոսել առաջիկա խաղերի մասին։ 

«Մենք գոհ են այս արդյունքից և հույս ունենք շարունակել նույն ոգով։
Շատ կարևոր էր այսօր հաղթելն ու դարպասն անառիկ պահելը։ «Շերիֆը» հեշտ մրցակից չէ։ Նրանք մի քանի լավ հնարավորություններ ունեին։ Մենք շատ պահեր ստեղծեցինք ու կարողացանք երեք գոլ խփել։ Կարելի է ասել, որ խաղը ստացված էր մեզ համար։ 

Առջևում մեզ սպասվում են «Սևիլիայի», «Ատլետիկի», «Ռեալ Սոսյեդադի» և «Ինտերի» դեմ հանդիպումները։  Բոլոր այդ հանդիպումները անչափ բարդ ու կարևոր են։ Մենք պետք է հաղթենք «Ինտերին» ու խմբում զբաղեցնենք առաջին հորիզոնականը։ Մենք բավական խորը կազմ ունենք, և որ ամենակարևորն է՝ բոլոր ֆուտբոլիստները կարող են խաղալ։ Լա Լիգայում մենք առաջատարն ենք, բայց դեռ շատ կարևոր հանդիպումներ ունենք անցկացնելու». նշել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված