Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» փորձել է ձեռք բերել Մարկո Ասենսիոյի տրանսֆերային իրավունքները։
Լրագրող Դանիելե Լոնգոյի փոխանցմամբ, իտալական ակումբը կապ է հաստատել «Ռեալի» հետ Ասենսիոյի տեղափոխության համար։ «Սերուցքայինները» դեմ չեն եղել վարձակալության հիմունքներով իսպանացուն բաց թողնելուն, սակայն ի վերջո մերժել են իտալական ակումբին։
Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է եղել բաց թողնել Ասենսիոյին, որպեսզի կարողանար բավարար գումար հավաքել Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, սակայն վերջնական արդյունքում երկու գործարքներն էլ չկայացան։
Los Merengues, Realmadrid.am