Իսպանական El Larguero և Radioestadio Noche պարբերականների փոխանցմամբ, Իսկոն «Գրանադայի» դեմ խաղում հրաժարվել է շարունակել նախավարժանքը, իսկ Կարլո Անչելոտին նրան դուրս է բերել խաղադաշտ հնարավոր կոնֆլիկտից խուսափելու համար։
Աղբյուրների փոխանցմամբ, իսպանացին նախավարժանք է կատարել խաղընկերների հետ, երբ Անչելոտին խաղադաշտ դուրս գալու համար իր մոտ է կանչել Յովիչին և Կամավինգային։ Այդ պահին Իսկոն կարծել է, թե ինքը նույնպես պետք է խաղադաշտ դուրս գա, սակայն Անչելոտիի պլանները այլ են եղել։ Այդ ամենից հետո իսպանացին հրաժարվել է նախավարժանք կատարել և նստել է պահեստայինների նստարանին։
Դավիդե Անչելոտին, ով «Ռեալում» օգնում է Կարլո Անչելոտիին, այդ ամենի մասին տեղեկացրել է նրան, որից հետո իտալացի մասնագետը որոշել է խաղադաշտ դուրս բերել Իսկոյին, որպեսզի խուսափի հնարավոր կոնֆլիկտից։
Los Merengues, Realmadrid.am