Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 5-3 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» և նվաճեց եզրափակիչի ուղեգիր:
Անչելոտին «Ռեալի» կազմում անցկացրած հանդիպումների թվով հավասարվեց Զիդանին՝ 263, առաջին հորիզոնականում Մունյոսն է՝ 605:
«Ռեալը» պաշտոնական խաղերում 1983 թվականից ի վեր (5-0` Լա լիգայում) 5+ գոլ չէր խփել «Ատլետիկոյին»:
Ռյուդիգերը կարիերայում առաջին անգամ երկու խաղ անընդմեջ գոլ խփեց:
Ռյուդիգերը երրորդ գերմանացին է, որը Իսպանիայի Սուպերգավաթում գոլ է խփում «Ռեալի» կազմում (Օզիլից և Կրոսից հետո):
Ռյուդիգերն առաջին ֆուտբոլիստն է Սուպերգավաթի պատմության մեջ, որը մեկ խաղում և՛ մրցակցի, և՛ իր դարպասը գոլ է խփում:
2016 թվականից ի վեր առաջին անգամ «Ռեալի» 3 պաշտպան մեկ խաղում գոլերով են աչքի ընկել: Վերջին անգամ նման ցուցանիշ գրանցվել էր, երբ Դանիլոն, Ռամոսը և Պեպեն գրավել էին «Օսասունայի» դարպասը:
Մադրիդյան դերբիում 8+ գոլ չէր գրանցվել 1950 թվականից ի վեր (3-6` հօգուտ «Ատլետիկոյի»):
Սեբալյոսը 100-րդ հաղթանակը տոնեց «Ռեալի» կազմում (134 խաղում):
Բրահիմ Դիասի ստացած դեղին քարտն ավելացված ժամանակում թույլ չտվեց դերբիին դառնալ առաջինը 1974 թվականից ի վեր, երբ երկու թիմերն էլ դեղին քարտ չեն ստանում: