Հավաքականի ճամբարից վերադառնալուց հետո Կևին դե Բրյույնեի կորոնավիրուսի թեսթը դրական արդյունք է տվել:
Ինչպես հաղորդում է AS-ը, «Ռեալում» անհանգստանում են Ազարի ու Կուրտուայի համար, ովքեր շփվել են Բրյույնեի հետ:
Վաղը՝ Երևանի ժամանակով 19:15-ին, «սերուցքայինները» մրցելու են «Գրանադայի» հետ, և եթե խաղացողներից մեկի թեսթը դրական արդյունք տա, ապա, անկասկած, բաց կթողնի հանդիպումը:
Fanat, Realmadrid.am