• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոսը պատմել է «Բավարիայում» գործող մի ավանդույթի մասին, որը իրեն դուր չի եկել»

Հոդվածներ

Կրոսը պատմել է «Բավարիայում» գործող մի ավանդույթի մասին, որը իրեն դուր չի եկել»
29.10.2020
4732 0

«Բավարիայի» նախկին և «Ռեալի» ներկայիս ֆուտբոլիստ Թոնի Կրոսը պատմել է մյունխենյան ակումբում գործող մի ավանդույթի մասին։ 

«Ռեալում» խաղերից հետո դու միշտ կարող ես տուն գնալ, իսկ Մյունխենում այդպես չէր։ Արտագնա խաղերից հետո մենք պետք է ընդհանուր սեղանի շուրջ նստեինք, ինչը շատ ձանձրալի էր։ 

Այդ ամենից հետո դու ոչինչ չես ուզում անել։ Այդ ամենը ուղղակի հիասթափություն էր։ Շատ գոհ եմ նրանից, որ «Ռեալում» ամեն բան հիանալի է կազմակերպված։ Խաղից հետո արագ տուն հասնելը անգին բան է». ասել է Կրոսը։ 

Հիշեցնենք, որ Կրոսը «Բավարիայի» կազմում հանդես է եկել 2007-14 թվականների ընթացքում և գերմանական ակումբի կազմում մեկ անգամ դարձել է ՉԼ-ի հաղթող։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված