Relevo–ի անդրադարձը
Առաջիկա ամռանը Էդուարդո Կամավինգան կավարտի իր արդեն 4-րդ մրցաշրջանը «Ռեալի» կազմում, ինչը բավականին երկար ժամանակահատված է թիմի կարևոր մաս դառնալու համար։ Սակայն այս պահին 22-ամյա կիսապաշտպանը դեռևս չի հաստատվել «սերուցքայինների» մեկնարկային կազմում։
Օրինակ, «Ատլետիկոյի» դեմ վերջին խաղում Կամավինգան կրկին սխալվեց և դարձավ բաց թողած գոլի մեղավորներից մեկը, ինչը միայն մեծացրեց նրա պաշտպանողական խաղի նկատմամբ առկա կասկածները։
Ակումբում ոչ ոք կասկածի տակ չի դնում Կամավինգայի հմտություններն ու ֆիզիկական պատրաստվածությունը, սակայն նրա սխալներն ու ոչ ճիշտ որոշումները հանդիպումների ընթացքում հարցեր են առաջացնում։ Գրեթե 4 տարվա ընթացքում ֆուտբոլիստը այդ առումով առաջընթաց չի գրանցել, և «Ռեալում» դա ընդունում են։
Որոշ ղեկավարներ կարծում են, որ մեղավորն Անչելոտին է, որը չի օգնել Կամավինգային բարելավել իր խաղը։ Մյուսները պնդում են, որ դա հենց ֆուտբոլիստի պատասխանատվությունն է։
«Մենք նրան կայուն տեսել ենք միայն ձախ պաշտպանի դիրքում»,- այսպես են «Ռեալի» ներկայացուցիչները խոսում Կամավինգայի մասին։
Արդարության համար պետք է նշել, որ հստակ դիրքի բացակայությունն ու անկայունությունը կարող են լինել այն պատճառները, թե ինչու նա դեռևս չի կարողացել հաստատվել որպես հիմնական կազմի խաղացող։