«Ռեալը» վերջնականապես որոշել է հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մտքից: Այս մասին հաղորդում է AS-ը: Աղբյուրի փոխանցմամբ, պատճառը ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլայի և «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի վատ հարաբերություններն են:
Չնայած նրան, որ Պոգբան երազում է խաղալ Մադրիդում, «Ռեալը» չի հրավիրի նրան՝ նույնիսկ որպես ազատ գործակալ:
Հիշեցնենք,որ աշխարհի չեմպիոնի պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը:
Fanat, Realmadrid.am