«Լեյպցիգի» ֆուտբոլիստ Քրիստոֆեր Նկունկույի գործակալ Պինի Զախավին, ով նաև ներկայացնում է Դավիդ Ալաբայի շահերը, բանակցություններ է վարել «Ռեալի» հետ: Այս մասին հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Սանտի Աունան:
23-ամյա ֆուտբոլիստը ունիվերսալ է հարձակման գծում, կարող է խաղալ, ինչպես հարձակողական կիսապաշտպանի, այնպես էլ ձախ ու աջ վինգերի դիրքում:
Նկունկուն փայլուն է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում՝ գերմանական թիմի կազմում անցկացրած 10 խաղում դառնալով 9 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»:
Fanat, Realmadrid.am