«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է թիմի հետ նոր պայմանագիր կնքելուն։
Խորվաթ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Marca-ի փոխանցմամբ, կողմերը արդեն համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ։ Այն կգործի մինչ 2023 թվականի հունիսի 30-ը։
Մոդրիչը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից։
Los Merengues, Realmadrid.am