ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Ռեալում» հանդես գալու երազանքն օրեցօր ավելի իրատեսական է դառնում։ Նրա պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ հունիսի 30-ին է լրանում, և արդեն հունվարի 1-ից, նա կարող է բանակցել ցանկացած ակումբի հետ, սակայն նրա ուշադրությունը միայն Մադրիդի «Ռեալի» վրա է սևեռված։
Ֆինանսական տեսանկյունից «Ռեալը» լիովին պատրաստ է Մբապեի տեղափոխությանը։ Նրա աշխատավարձը համապատասխան կլինի ակումբի նոր՝ գլխավոր աստղի կարգավիճակին։ Բացի այդ, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու դեպքում նա պայմանագիրը կնքելու հետո մեծ պարգևավճար կստանա։ «Ռեալը» շատ երկար է սպասել Մբապեին և արդեն լիովին պատրաստ է նրան դիմավորելուն։