Լա լիգան հայտնել է, որ տարվա առաջին «էլ Կլասիկոն» կայանալու է հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում:
Հատկանշական է, որ «Բարսելոնան» մեկ օր ավելի քիչ կհանգստանա, քանի որ հոկտեմբերի 20-ին ՉԼ-ի շրջանակում հանդիպելու է Կիևի «Դինամոյին». «Ռեալը» «Շախտյորի» հետ մրցելու է հոկտեմբերի 19-ին:
Պատասխան «Էլ Կլասիկոն» կայանալու է մարտի 19-ին կամ 20-ին: Մինչ այդ «սերուցքայիններն» ու «կապտանռնագույնները» կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակում հունվարի 12-ին կամ 13-ին: Սուպերգավաթի եզրափակիչը անցկացվելու է Սաուդյան Արաբիայում:
Fanat, Realmadrid.am