«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ջունիորը հրավիրվել է Բրազիլիայի ազգային հավաքական, որի կազմում նոյեմբերին կմասնակցի ԱԱ 2022-ի որակավորման փուլի հանդիպումներին։
21-ամյա ֆուտբոլիստը հավաքական է հրավիրվել Ռոբերտո Ֆիրմինոյի փոխարեն, ով վնասվածք է ստացել ԱՊԼ-ի վերջին տուրում։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ Ֆիրմինոն ստիպված կլինի բաց թողնել առնվազն մեկ ամիս։
Վինիսիուսը ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը այս դադարի ընթացքում ուժերն է չափելու Կոլումբիայի և Արգենտինայի հավաքականների հետ։
Los Merengues, Realmadrid.am