Հոդվածներ

Ռիո Ֆերդինանդը վստահ է, որ հաջորդ տարի Բեյլը կավարտի իր կարիերան
07.10.2021
1486 0

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը յութուբյան իր ուղիղ եթերի ժամանակ անդրադարձ է կատարել նաև «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին։ 

«Կարծում եմ, որ հաջորդ տարի Բեյլը կավարտի իր կարիերան, քանի որ չեմ պատկերացնում, թե որտեղ նա կարող է շարունակել կարիերան։ Նա պետք է շատ զիջումների գնա։ Աշխատավարձը կտրուկ կնվազի, և այստեղ առաջ կգա ախորժակի հարցը։ Ես չեմ կասկածում նրա ախորժակի վրա և չեմ կարծում, որ նա զիջումների գնա աշխատավարձի հարցում։

Մյուս կողմից հարցը կայանում է նրանում, թե որ ակումբը կհամաձայնի հնարավորություն տա նրան թիմին առաջ տանելու համար։ Նախորդ տարի «Տոտենհեմը» փորձեց անել դա, բայց հաջողության չհասավ։ Եվ հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք Բեյլը կցանկանա տեղափոխվել ավելի ցածր մակարդակի ակումբ, քան «Տոտենհեմն» է. նշել է Ֆերդինանդը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված