Ջուդ Բելինգեմը հանուն Մադրիդի «Ռեալի» հրաժարվել է «Մանչեսթեր Սիթիի» ավելի շահավետ առաջարկից։
Անգլիական ակումբը 6 տարվ պայմանագիր է առաջարկել Բելինգեմին՝ տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով, սակայն ֆուտբոլիստը որոշել է ընտրել «Արքայական» ակումբը։
Marca-ի փոխանցմամբ, Ջուդը որոշել է հետևել Կամավինգայի, Վինիսիուսի, Ռոդրիգոյի, Չուամենիի և Էնդրիկի օրինակներին, ովքեր ընտրեցին «Ռեալը», չնայած այն ամենին, որ ավելի լավ առաջարկներ ունեին այլ ակումբներից։
Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am