Հոդվածներ

Կրոսը պատասխանել է Մաունթին
07.05.2021
4576 0

Տոնի Կրոսը պատասխանել է «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթին:

«Դեռևս նորմալ եմ քնում, սակայն երեկ շատ լավն էիր: Շնորհավորում եմ ու հաջողություն մաղթում քո առաջին եզրափակչում»:

Հիշեցնենք, որ հանդիպումից առաջ Կրոսն ասել էր.

«Նրանք չստիպեցին ինձ տառապել անքնությամբ: Լավ գիտենք, թե որոնք են «Չելսիի» ուժեղ կողմերը»:

Երկխաղյա դիմակայությունում հաղթելուց հետո Մաունթը պատասխանել էր գերմանացու վերոհիշյալ խոսքերին.

«Լսել եմ՝ «Ռեալի» ֆուտբոլիստներից մեկը ասել է, որ իրենք չեն կորցրել քունը կոնկրետ ֆուտբոլիստի պատճառով, սակայն հիմա ստիպված են տառապել անքնությամբ մեր ամբողջ թիմի պատճառով»:

Fanat, Realmadrid.am