Իսպանական մի շարք լրատվականների փոխանցմամբ, Գարեթ Բեյլը կարող է մնալ «Տոտենհեմում» ևս մեկ մրցաշրջան։
Marca-ի փոխանցմամբ, անգլիական ակումբի ղեկավարությունը գոհ է Բեյլի ելույթներից և մտադիր է նրան ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել։
Ավելի վաղ նշվում էր, որ մրցաշրջանի ավարտից հետո Բեյլը վերադառնալու է Մադրիդ, քանի որ Ժոզե Մոուրինիոն չէր գնահատում ֆուտբոլիստին։
Սակայն պորտուգալացու հեռացումը կարող է ճանապարհ բացել Բեյլի առջև։ Վերջին խաղում նա նույնիսկ դարձավ հեփ-տրիկի հեղինակ, որը առաջինն էր վերջին 9 տարիների ընթացքում։
Ընթացիկ մրցաշրջանում ուելսցին «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 14 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am