«Ռեալը» Լա Լիգային խնդրել է տեղափոխել «Ալավեսի» դեմ կայանալիք հանդիպումը։
«Արքայական» ակումբը խնդրել է կիրակի օրվա փոխարեն հանդիպումը անցկացնել շաբաթ օրը, սակայն լիգան մերժել է, չնայած նրան, որ մրցակիցը դեմ չի եղել։
ՉԼ-ի քառորդ եզրափակչի մյուս մասնակիցներն իրենց հանդիպումներն անցկացնելու են այսօր։ Խոսքը գնում է «Բարսելոնայի», «Ինտերի», «Արսենալի», «Ասթոն Վիլայի» և «Բորուսիա Դորտմունդի» մասին։
«Նանտ» - «ՊՍԺ» հանդիպումն էլ ապրիլի 13-ի փոխարեն կկայանա ապրիլի 22-ին փարիզյան ակումբի խնդրանքով։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը «ՌԵալը» սեփական հարկի տակ հյուրընկալելու է «Արսենալին»։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «Զինագործների» հաղթանակով (3:0):
Los Merengues, Realmadrid.am