«Վիլյառեալի» դեմ խաղը դարձավ 200-րդը Մարկո Ասենսիոյի համար Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այս ցուցանիշին Ասենսիոն հասավ «Ռեալի» կազմում իր 6-րդ մրցաշրջանում։ Այդ խաղերից 127-ում Ասենսիոն հաղթել է և ընդհանուր առմամբ դարձել է 40 գոլի հեղինակ։
Խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել Ասենսիոյին։
Այդ 200 խաղերը նա անցկացրել է հետևյալ մրցաշարերում.
Լա Լիգա (135), Չեմպիոնների Լիգա (40), Իսպանիայի գավաթ (17), ԱԱԱ-ի գավաթ (2), Եվրոպայի սուպերգավաթ (3), Իսպանիայի սուպերգավաթ (3)։
Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է 7 հանդիպման, իսկ «Մալյորկայի» դեմ կայացած խաղում դարձել հեթ-տրիկի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am