Զինեդին Զիդանի համար ևս մեկ գլխացավանք է առաջ եկել։
Նաչո Ֆերնանդեսը, ով «Բարսելոնայի» դեմ հանդիպման ժամանակ փոխարինվեց ոտքի շրջանում անհարմարություններ զգալու պատճառով, վնասվածք է ստացել։
Ինչպես հաղորդվում է, իսպանացի պաշտպանը բաց կթողնի մոտ 4 շաբաթ։
Եթե հաշվի առնենք այն, որ թիմի երկու աջ պաշտպաններ Կարվախալը և Օդրիոսոլան ևս վնասվածքներ ունեն, ապա «Ռեալի» առաջիկա խաղերում Զիդանը ստիպված է լինելու այդ դիրքում խաղադաշտ դուրս բերել Լուկաս Վասկեզին։
Los Merengues, Realmadrid.am