Այս մրցաշրջանում «Ռեալը» մեկնարկել է ոչ այնքան ստաբիլ կերպով, սակայն անցկացրած 5 խաղերից հետո «Սերուցքայինները» գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Պետք է նշել նաև այն, որ այդ 5 խաղերի մեջ է մտնում նաև «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակը։
Արդյունքում, սուպերհամակարգիչը գուշակել է Մադրիդի «Ռեալի»՝ Լա Լիգան հաղթելու շանսերը և այն գնահատել 39%, որը ամենաբարձր ցուցանիշն է Լա Լիգայի բոլոր թիմերի մեջ։
Չնայած նրան, որ «Բարսելոնան» այժմ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, այնուամենայնիվ կատալոնական ակումբի՝ Լա Լիգան հաղթելու շանսերը գնահատվել է 31%, որը նույնպես բավական բարձր ցուցանիշ է։
Los Merengues, Realmadrid.am