Հոդվածներ

Կամավինգա. «Մանկուց երազել եմ խաղալ «Ռեալում»
09.09.2021
1603 0

Երեկ Էդուարդո Կամավինգան ներկայացվեց որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Երիտասարդ ֆրանսիացին շնորհանդեսի արարողությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

«Շատ ուրախ և հպարտ եմ, որ հանդես եմ գալու «Ռեալի» կազմում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս, ինչպես նաև ակումբի նախագահին՝ ցուցաբերած վստահության համար։

Եթե ինչ որ մեկը տարիներ առաջ ինձ ասեր, որ հանդես եմ գալու «Ռեալի» կազմում, ես չէի հավատա։ Հալա՛ Մադրիդ։

Դեռ մանկուց երազել եմ խաղալ «Ռեալում»։ Հիմա ես պատրաստ եմ տալ ամեն ինչ այս ակումբի համար։ 

Ես եկել եմ այստեղ սովորելու համար։ Պետք է շատ աշխատեմ և հնարավորինս արդյունավետ օգտագործեմ ինձ տրված խաղաժամանակը։ 

«Ռեալ» տեղափոխվելիս ինձ համար գումարը էական չի եղել։ Ես ուղղակի ցանկանում էի իրականություն դարձնել իմ երազանքը։ Երբ իմացա, որ հնարավորություն ունեմ «Ռեալ» տեղափոխվելու, երկար չմտածեցի։ 

Ինչ վերաբերում է խաղային դիրքին, ես ավելի շատ նախընտրում եմ խաղալ հենակետայինի դիրքում, սակայն անհրաժեշտության դեպքում կարող եմ օգնել նաև հարձակմանը։ Կխաղամ այնտեղ, որտեղ կպահանջի մարզիչը». նշել է Կամավինգան։

Los Merengues, Realmadrid.am